ՌԵՊՈՒԲԼԻԿԱ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Ռեպուբլիկա հյուրանոցը բուտիկ հյուրանոց է, որ գտնվում է քաղաքի անմիջապես կենտրոնում՝ գլխավոր փողոցից մի փոքր ետ ընկած: Երեք րոպեի ընթացքում կհայտնվեք Հանրապետության հրապարակում վայելելիս շինությունների ճարտարապետական գեղեցկությունը, ինչպես նաև Պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի հիասքանչ կոմպոզիցիան: Երեկոյան Հրապարակում գտնվելը կապահովի Ձեր հաճելի ժամանցը երգող շատրվանների ներքո: Մոտակա մետրո կայարանը գտնվում է հենց Հանրապետության հրապարկի մոտ՝ նորաբաց այգու սկզբում, որի վերջնամասում կարող եք գտնել Վերնիսաժը՝ հուշանվերների բացօթյա մարկետը: Մեր հյուրանոցի չծխող սենյակները՝ հարմարավետ մահճակալներով, էլ ավելի հաճելի կդարձնեն ձեր հանգիստը: Առավոտյան անչափ համեղ և մեծ տեսականիով շվեդական նախաճաշը Ձեզ անհրաժեշտ էներգիան կհաղորդի՝ Հայաստանն ու Երևանն ուսումնասիրելու համար:

Պատշգամբով կոմֆորտ սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 74 000 դրամից

Շրջապատեք Ձեզ կոմֆորտով :

Սուպերիոր սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 84 000 դրամից

Սուպերիոր սենյակները հարմարավետ են թե՛ մեկ, թե՛ երկու հոգով մնալու համար: Այս կատեգորիայից ընդամենը երեք սենյակ կա:

Ստանդարտ մեկտեղանի սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 52 000 դրամից

Ստանդարտ մեկտեղանի սենյակը նախատեսված է մեկ անձի համար: Այս կատեգորիայի սենյակները հյուրանոցում տասնչորսն են:

Ստանդարտ երկտեղանի սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 63 000 դրամից

Ստանդարտ երկտեղանի սենյակը հարմարավետ է թե՛ մեկ, թե՛ երկու անձի համար: Այս կատեգորիայի սենյակները հյուրանոցում տասնութն են:

Դելյուքս սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 65 000 դրամից

Երկտեղանի/թվին դելյուքս սենյակը նախատեսված է թե՛ մեկ, թե՛ երկու անձի համար: Այս կատեգորիայի սենյակները ընդամենը վեցն են:

Ընտանեկան չորստեղանի սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 103 000 դրամից

Ընտանեկան սենյակը նախատեսված է ընկերների և ընտանիքի համար՝ մինչև չորս անձ: Այս կատեգորիայի սենյակները ընդամենը չորսն են:

Էգզեքյութիվ սենյակ

Սենյակի արժեքը՝ սկսած օրական 93 000 դրամից

Էգզեքյութիվ սենյակը գերազանց ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են ընդարձակ սենյակ: Այս կատեգորիայի սենյակները ընդամենը երեքն են:

Ընտանեկան երեքտեղանի սենյակ

Սենյակներ պանորամային պատուհանների նայող բակում. Ընդարձակ և հագեցած այն ամենով, ինչ անհրաժեշտ է ընտանիքների կամ ընկերների հարմարավետ մնալու համար:

Ակտիվացրեք հավատարմության ուժը: Միացե՛ք մեր բացառիկ պարգևատրման ծրագրին:

Ավելին
Հավատարմության ծրագիր
Indulge in Love at Republica Hotel Yerevan

Նշեք Սուրբ Վալենտինի օրը «Ռեպուբլիկա» հյուրանոցում։ Մտածված կերպով կազմակերպված ռոմանտիկ փորձառություն Երևանի սրտում։ Վայելեք հարմարավետ հանգիստ, նրբագեղ մթնոլորտ, նախատեսված երկուսի համար։ Ջերմ հյուրընկալությունից մինչև ուշադիր ընտրված դետալներ, յուրաքանչյուր տարր ստեղծված է ձեր տոնակատարությունը անմոռանալի դարձնելու համար։

Winter Wonderland Offer

Զգացեք տոների կախարդանքը մեր սահմանափակ ժամանակով տոնական առաջարկով, որը ներառում է հատուկ գներ և անմոռանալի ձմեռային տրամադրություն:

Early Booking, Big Savings

Նախապես պլանավորեք և վայելեք բացառիկ զեղչեր մեր «Early Booking, Big Savings» առաջարկով:

Հետևեք մեզ
instagram