ՌԵՊՈՒԲԼԻԿԱ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Ռեպուբլիկա հյուրանոցը բուտիկ հյուրանոց է, որ գտնվում է քաղաքի անմիջապես կենտրոնում՝ գլխավոր փողոցից մի փոքր ետ ընկած: Երեք րոպեի ընթացքում կհայտնվեք Հանրապետության հրապարակում վայելելիս շինությունների ճարտարապետական գեղեցկությունը, ինչպես նաև Պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի հիասքանչ կոմպոզիցիան: Երեկոյան Հրապարակում գտնվելը կապահովի Ձեր հաճելի ժամանցը երգող շատրվանների ներքո: Մոտակա մետրո կայարանը գտնվում է հենց Հանրապետության հրապարկի մոտ՝ նորաբաց այգու սկզբում, որի վերջնամասում կարող եք գտնել Վերնիսաժը՝ հուշանվերների բացօթյա մարկետը: Մեր հյուրանոցի չծխող սենյակները՝ հարմարավետ մահճակալներով, էլ ավելի հաճելի կդարձնեն ձեր հանգիստը: Առավոտյան անչափ համեղ և մեծ տեսականիով շվեդական նախաճաշը Ձեզ անհրաժեշտ էներգիան կհաղորդի՝ Հայաստանն ու Երևանն ուսումնասիրելու համար:
Վայելեք ձեր հանգիստը մեր բացառիկ երկար օրերովամրագրմանառաջարկներով:
Ամրագրեք սենյակը կայքի միջոցով և ստացեք օդանավակայանից անվճար դիմավորում մեր անհատական վարորդի կողմից: